Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հան­րաք­վեն էլ նույն տրա­մա­բա­նու­թ­յամբ

Հան­րաք­վեն էլ նույն տրա­մա­բա­նու­թ­յամբ
14.02.2020 | 01:00
Ե­րեք օ­րից՝ փետր­վա­րի 17-ին, մեկ­նար­կե­լու է Սահ­մա­նադ­րու­թյու­նում փո­փո­խու­թյուն­նե­րի հան­րաք­վեի քա­րո­զար­շա­վը։ Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, իշ­խա­նու­թյունն իր տեխ­նո­լո­գիա­նե­րին հա­վա­տա­րիմ է մնա­լու և չի շեղ­վե­լու նախ­կին ու­ղուց։ Այ­սինքն, նրանք կգ­նան գյու­ղե­գյուղ, քա­ղա­քից քա­ղաք և մարդ­կանց կներ­կա­յաց­նեն նախ­կին «թա­լան­չի» իշ­խա­նու­թյուն­նե­րի դեմ­քը։ Մեր աղ­բյու­րը չբա­ցա­ռեց, որ ան­գամ Հրայր Թով­մա­սյա­նի փո­խա­րեն կամ նրա հետ լի­նե­լու են Սերժ Սարգ­սյա­նի և Ռո­բերտ Քո­չա­րյա­նի պաս­տառ­նե­րը։ Ի­մա՝ հիմ­նա­կան բա­նա­լին այս է` ե­թե ու­զում եք վերջ­նա­կա­նա­պես ա­զատ­վել այդ մարդ­կան­ցից, պի­տի գնաք ու «ա­յո» ա­սեք։ Հե­տաքր­քիր է՝ մե­կը կա­սի՞, որ ար­դեն մերժ­ված­նե­րին էլ ին­չու են մեր­ժում։ Ոչ մի ի­րա­վա­կան բա­ցատ­րու­թյուն չի լի­նե­լու, չնա­յած պի­տի նման բան ընդ­հան­րա­պես լի­նի, որ ներ­կա­յաց­նեն։
Ա­սել է՝ իշ­խա­նու­թյու­նը նույն տրա­մա­բա­նու­թյան մեջ է. հեր­թա­կան ան­գամ խո­րաց­նել նախ­կին­նե­րի հան­դեպ ա­տե­լու­թյու­նը և դրա լույ­սի ներ­քո դառ­նալ «նվի­րյալ»։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 9412

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ